Ֆրանսիական ռոք երգիչ եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեի (1943-2017) Ferrari-ն Ֆրանսիայում աճուրդի ժամանակ վաճառվել է 240 հազար եվրոյով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Le Figaro թերթը:

Osenat տան՝ կոլեկցիոն ավտոմեքենաների աճուրդը կայացել է շաբաթ օրը Ֆոնտենբլոյում (փարիզյան Իլ-դե-Ֆրանց շրջան): Կլոդ Մակովսկու տան մենեջերի խոսքով՝ այս էլիտար սպորտային ավտոմեքենայի շուկայական արժեքը 120-130 հազար եվրո է կազմում:

Բեժագույն կաշվե սրահով վառ կարմիր Ferrari 512 TR իտալական սուպերքարը վաճառվել է աճուրդի ռեկորդային 30-րդ վայրկյանին: Գնորդը ցանկացել է անանուն մնալ:

Ջոնի Հոլիդեյը ձեռք էր բերել այս ավտոմեքենան 1994 թվականին՝ մոտ 25 հազար կիլոմետր վազքով եւ 428 ձիաուժ շարժիչով: Հայտնի է, որ այս ավտոմեքենայով երաժիշտը սիրում էր Փարիզից Սեն-Տրոպե (Ֆրանսիայի հարավ) ուղեւորվել: