Նյու Յորքի ավտոսրահում 5 դռնանի RS5-Sportback-ի համաշխարհային պրեմիերան է տեղի ունեցել: Հինգերորդ շարքի մեքենաների գծում առաջին անգամ է նման փոփոխություն ներկայացվել, հաղորդում է Motor-ը:

RS5 Sportback-ի հիմնական տարբերակում ներառված են 19 դյույմանոց անիվները, մեկ դյույմով ավել անիվը  հավելավճարով է հնարավոր:

Audi RS5 Sportback-ը հագեցած է նաեւ սպորտային նստատեղերով եւ ղեկով, ծնկների համար կաշվից բարձիկներով, կարմիր շեշտադրումներով անվտանգության գոտիներով եւ շարքի ապրանքանշանով գորգերով: