Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ծննդօգնության ոլորտում կոռուպցիան 80 տոկոսով նվազել է։ «ՉԻ»-ն այս կապակցությամբ ահա թե ինչ է գրում. «Հետաքրքիր է՝ այն ի՞նչ է պատահել, որ հանկարծ ծննդատներում կոռուպցիոն 80 տոկոսով նվազել է։ Այստեղ մի քանի տարբերակներ կան։ Կամ բժիշկներին տրվող կաշառքի չափն է նվազել ուղիղ 5 անգամ, կամ ծննդատներն ակցիա են կազմակերպել՝ «յուրաքանչյուր հինգերորդ ծննդաբերությունը՝ անվճար» խորագրով, կամ էլ (որ ավելի հավանական է) Տիգրան Սարգսյանը պարզապես «թիվ է կրակել»։
Բայց ամենազավեշտալին այն է, որ նույն այդ ելույթում վարչապետը հայտարարել է նաեւ, թե 2011 թվականը առողջապահության եւ կրաթության համակարգում այնպիսի բարեփոխումների տարի է լինելու, ոչ «մեր քաղաքացինրը զգալու են դա»։ այ դրա համար շատ շնորհակալ ենք։ Թե չէ մարդիկ կան՝ այնպիսի բարեփոխումներ են անում, որ ժողովուրդը չի զգում։ Իրենք իրենց համար բարեփոխումներ են անում, արդյունքներով հրճվում, իսկ մարդկանց վրա խաբար չկա։ Այս տարի փաստորեն զգալու ենք։ Երեւի մի 75-80 տոկոսով»։





























