Վաշինգթոնն արգելափակել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) հայտարարության նախագիծը։ Գազայի հատվածում արդեն երկրորդ շաբաթն է շարունակվում են պաղեստինցիների բախումները Իսրայելի բանակի հետ։ Այս մասին լրագրողներին պատմել է ՄԱԿ–ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը, փոխանցում է The Times of Israel–ը։
Մանսուրի խոսքով, նախագծում հաստատվում է պաղեստինցիների «խաղաղ ցույցի» իրավունքը եւ հավանություն է տրվում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի կոչը անկախ հետաքննություն իրականացնել Իսրայելի հետ սահմանին մարդկանց զոհվելու հարցով։
«15 երկրներից 14-ը համաձայնեցին այս հայտարարության հետ, միայն Իսրայելի մտերիմ դաշնակիցը՝ Միացյալ նահանգները, դեմ քվեարկեց»,–նշել է Մանսուրը՝ Վաշինգթոնի քայլը «անպատասխանատու» որակելով։




























