Վրաստանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Ծալենջիխի շրջանի վարչակազմի պաշտոնյա Տարիել Կակաչիան:
Ինչպես հաղորդել են Կակաչիայի մտերիմները, ինքնասպանությունը իրենց համար անսպասելի է եղել, քանի որ նրա վարքում կասկածելի ոչինչ չեն նկատել, եւ նման քայլի համար, նրանց կարծիքով, Կակաչիան պատճառներ չի ունեցել: «Ընդհակառակը, նրան աշխատանքի բարձրացում էին տվել, նա ուրախ էր»,- ասել են նրանք:
Լրագրողներին, սակայն, հաջողվել է պարզել, որ մի քանի օր առաջ Կակաչիան բուժհետազոտություն է անցել, քանի որ անքնություն է ունեցել:
«Ռոսբալթի» փոխանցմամբ, ուղիղ 20 տարի առաջ կախվել էր Տարիել Կակաչիայի հայրը՝ տեղական դպրոցի ուսուցիչը:





























