Audi-ն ներկայացրել է e-tron Vision Gran Turismo-ի էլեկտրական սպորտային նախատիպը Gran Turismo Sport տեսախաղի համար: Թեստային փորձադաշտում վիրտուալ մեքենայի ներկայացման հետ մեկտեղ տեղի է ունեցել նույնանուն կոնցեպտուալ ավտոմեքենայի շնորհանդեսը, հաղորդում է Motor-ը:
Audi e-tron Vision Gran Turismo-ը իր ոճով նման է 1989 թվականի մրցարշավային Audi 90 Quattro IMSA GTO-ին:
Այն հագեցած է երեք էլեկտրական շարժիչով. երկուը գտնվում են հետեւի առանցքի վրա, մեկը՝ առջեի: Նրանց ընդհանուր հզորությունը 816 ձիաուժ է: 1,450 կիլոգրամանոց էլեկտրական մեքենան կարող է 2,5 վայրկյանում 100 կմ/ժամ արագություն զարգացնել:




























