Համացանցում է հայտնվել նոր Lexus ES-ի լուսանկարը, որի հանրային դեբյուտը կկայանա ապրիլի վերջին Պեկինի մոթոր-շոուի ժամանակ, փոխանցում է Motor-ը։ 

Լուսանկարից երեւում է, որ յոթերորդ սերնդի Lexus ES-ը ունի ռադիատորի նոր վանդակաճաղ ուղղահայաց շերտերով՝ հորիզոնականի հետ մեկտեղ եւ փոփոխված առաջնային բամպեր։

Սեդանը կառուցված է Toyota New Global Architecture (TNGA) հարփակի վրա, որը ընկած է Toyota-ի եւ Lexus-ի վերջին մոդելների հիմքում։ Ուժային ագրեգատի գամման  բաղկացած կլինի մթնոլորտային չորսցիլինդրային V6 շարժիչից եւ հիբրիդային կայանից։ Այս Lexus ES-ը կունենա նաեւ ընդլայնված անվտանգության համակարգ՝ հետիոտներին եւ լայնակի երթեւեկող  մեքենաներին որոշելու գործառույթով։