Mercedes-Benz-ն անվանել է Sprinter ֆուրգոնի նոր սերնդի էլեկտրական տարբերակի բնութագրերը: Այն ներկայացվել էր դեռ փետրվարին, սակայն նրա նոր փոփոխված տարբերակի մասին մանրամասները հայտնվել են միայն հիմա, հայտնում է Autonews.ru-ն:

Mercedes-Benz eSprinter-ը հագեցած է 84 կՎտ (115 ձիաուժ) էլեկտրական շարժիչով եւ 300 Նմ պտտվող մոմենտով: Առավելագույն արագությունը կազմում է 120 կմ/ժ, սակայն ընթացքի պաշարների բարձրացման համար այն ժամում 80 կմ են սահմանափակել:

Ավտոմեքենայի երկարությունը կազմել է 5932 մմ, իսկ անիվների հենքի չափը` 3824 մմ: Ֆուրգոնի քաշը 3500 կգ է:

Այն կարող է 1000 կգ բեռ տեղափոխել: