2017 թվականին Ford Mustang-ը երրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի ամենատարածված սպորտային կուպեն:

13 շուկաներում վաճառքների ծավալով մեքենան գերազանցել է Porsche 911-ին: Ամենամեծ պահանջարկ ունեցել է GT տարբերակը, հաղորդում է Motor-ը:

Անցյալ տարի հաշվառվել է 125 809 Ford Mustang: Դրանցից 81 866-ը ԱՄՆ-ում է գտնվում:

Մոդելի համար գլխավոր եվրոպական շուկաներ են դարձել՝ Գերմանիան (5,742 օրինակ), Մեծ Բրիտանիան (2211), Ֆրանսիան (942), Բելգիան (900) եւ Շվեդիան (512 ավտոմեքենա):