Tesla ընկերությունը թողարկվող Model 3-ների թվով կհասնի 3 հազարի մակարդակին, իսկ արդեն հաջորդ ամիս՝ 4 հազարի ցուցանիշին: Այս մասին Tesla ընկերության աշխատակիցներին ուղղված ուղերձում հայտնել է ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Էլոն Մասկը, փոխանցում է kommersant.ru-ն:
Իր նամակն Էլոն Մասկը սկսել է աշխատակիցներին ուղղված շնորհավորանքով մեկ շաբաթում թողարկված Model 3-ների 2250 ցուցանիշին հասնելու համար: Ընկերության հիմնադիրը նշել է, որ այս ցուցանիշով իրենց հաջողվել է կրկնապատկել արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ:
Երեկ Tesla ընկերությունը կրկին դադարեցրել է արտադրությունը ավելի կատարելագործված սարքավորումներ ներդնելու համար, որը կտեւի 3-5 օր:
Մյուս տեխնիկական պատուհանը նախատեսվում է մայիսի վերջին: Այն պետք է ընկերությանը օգնի ավելացնել արտադրությունը՝ մինչեւ հունիսի վերջը հասցնելով շաբաթական 6 հազար հազարի: Սակայն, սրա համար ընկերությանն անհրաժեշտ կլինի ընդունել լրացուցիչ 400 աշխատողների եւ անցնել շուրջօրյա աշխատանքի:




























