Հունվարի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կանցկացնի ռուս-վրացական գործի քննարկում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի Միջազգային գործերով հանձնաժողովի փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին, գրում է Грузия Online-ը:
Լսումներին կմասնակցեն ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն, ռուս-վրացական պատերազմի պատճառների սահմանման միջազգային հանձնախմբի ղեկավար Հայդի Տալյավինին, ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության հանձնակատար Թոմաս Համարբերգը եւ ԵԽ ու Եվրամիության այլ ներկայացուցիչներ:





























