ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը վերադառնում է Երեւան:

NEWS.am-ին հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը վերադարձել է:

Երեւան է այժմ վերադառնում նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը: Նրանցից Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն օդանավակայանում են եւ պատրաստվում են թռիչքի:

Մեր տեղեկություններով, վերադառնալու որոշում ունի նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: