Ford ընկերությունը Պեկինի ավտոսրահում ցուցադրել է վեցերորդ սերնդի Explorer ամենագնացի առաջին լուսանկարը։ Մեքենայի շնորհանդեսը կկայանա հաջորդ տարի։ Հանրությանը նորույթը կարող են ցուցադրվել Դեթրոյթի ավտոսրահում, հայտնում է Autonews.ru–ն։
Պարբերականի տվյալներով՝ մեքենայի գինը կսկսվի 30 000 դոլարից։
Explorer–ի մասին ամբողջ տեղեկությունը գաղտնի է պահվում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ վեցերորդ սերնդի ամենագնացի հիմքում նոր մոդուլային CD6 ճարտարապետությունն է։ Թափքի վահանակների մեծամասնությունը կկառուցվի պողպատից։




























