Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու նիստի ժամանակ հայտարարել է, որ  հանձնարարել է վարչական շրջանի ղեկավարներին կարճ  ժամանակահատվածում քաղաքը պատշաճ տեսքի բերել:

«Հարգելի ավագանու անդամներ: Դուք գիտեք, որ վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող ցույցերի, երթերի եւ քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ վնասվել է Երեւան համայնքի գույքը: Ես հանձնարարել եմ վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակահատվածում վերականգնել այդ վնասված գույքը, որպեսզի Երեւան քաղաքն իր բնական հունով սկսի ընդունել թե՛ հյուրերին եւ թե՛ երեւանցիներին՝ որպես բարեկարգ քաղաք»,-հայտնել է նա: