Նիգերիայի կենտրոնական հատվածում գտնվող Ջոս քաղաքում մուսուլմանների վրա քրիստոնյաների հարձակման հետեւանքով երեք մարդ է սպանվել:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ քրիստոնյա երիտասարդների խումբը հարձակվել է ընտրական հանձնաժողովի մուսուլման չինովնիկների վրա: Նրանք ապրիլին Նիգերիայում կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ իրականացնում էին ընտրողների հաշվարկ, գրում է ВВС-ին:
Սպանվել է մեկ չինովնիկ: Հարձակվողներից երկուսը սպանվել են ոստիկանների կողմից:





























