ԱՄՆ-ն Եվրոպայից եւ Կանադայից պահանջել է համաձայնել ամերիկյան իշխանությունների առաջարկած քվոտաներին, հակառակ դեպքում՝ այս երկրների արտադրանքի դեմ խիստ մաքսատուրքեր կսահմանվեն: Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», Bloomberg-ին հղում անելով, ԱՄՆ-ն պնդում է, որ դաշնակիցները համաձայնեն  ընդունել հենց քվոտաները, որոնք ավելի թույլ կազդեն  Եվրոպայի եւ Կանադայի երկրների վրա, քան մաքսային սակագները: Երկրները պետք է ընտրություն կատարեն մինչեւ մայիսի 1-ը՝ այս օրը սահմանափակումները կսկսեն գործել:

ԵՄ-ն դեռ որոշում չի կայարցրել: Բելգիայի ֆինանսների նախարար Յոհան Վան Օվերվելդտը ԵՄ-ի իր գործընկերներին կոչ է արել «հանգստություն պահպանել եւ որոշում գտնել, որը թույլ կտա բոլորին խուսափել կորուստներից»:

Գործակալությունը հաղորդում է, որ Եվրոպան դժվար ընտրության առջեւ է հայտնվել՝ ԱՀԿ-ի կանոնները խախտող ԱՄՆ-ի քվոտաների եւ մաքսատուրքերի միջեւ, որոնք հակասում են ԱՀԿ-ի եւ ԵՄ-ի կանոններին: