Գերմանիան մտադիր է արգելել Սաուդյան Արաբիային, Թուրքիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին զենքի վաճառքը՝ մտավախությունների ֆոնին, որ այն կարող է օգտագործվել մարդու իրավունքների խախտմամբ, հայտնում է The Independent-ը:
Օրենքի ընդունման դեպքում այս երկրներ սպառազինության արտահանումը կդադարեցվի:
Ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական Die Linke կուսակցության առաջարկած օրինագիծը նախատեսում է ապօրինի ճանաչել նաեւ ցանկացած այլ պետությանը սպառազինության եւ ռազմական այլ ապրանքների վաճառքը, որը կասկածվում է մարդու իավունքների չարաշահումների համար սարքերն օգտագործելու մեջ:
Օրինագծում հիշատակվում են Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն ու նրանց դերակատարումը Եմենում պատերազմի մեջ, ինչպես նաեւ հյուսիսային Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները:
Խոսքը, մասնավորապես, Սաուդյան Արաբիային պարեկային մոտորանավերի նախկին վաճառքի մասին է, որոնք օգտագործվել են եմենյան նավահանգիստների արգելափակման համար, ինչպես նաեւ Թուրքիայում «Լեոպարդ» տանկերի մասին, որոնք դարձել են քուրդ գրոհայինների դեմ երկրի ռազմական գործողությունների մասը:
Օրենքի հավանություն ստանալու դեպքում արգելք կսահմանվի ոչ միայն հետագա վաճառքի վրա, այլեւ հետ կկանչվեն նախկինում համաձայնեցված համաձայնագրերը:




























