Գերմանական Porsche ընկերության ղեկավարությունը որոշել է ամբողջությամբ հրաժարվել դիզելային շարժիչներից: Այդպես, կդադարեցվի նաեւ Panamera 4S Diesel-ի եւ Macan S Diesel-ի արտադրությունը:

Ընկերության մամուլի կենտրոնում արդեն հայտնել են Cayenne-ի դիզելային տարբերակի թողարկման կասկածների մասին՝ անորոշ ժամանակով հետաձգելով դեբյուտը: Իսկ այժմ, ըստ ամենայնի, մեքենայի դիզելային տարբերակը լույս չի տեսնի:

«Դիզելային շարժիչներով ավտոմեքենաները կորցնում են իրենց դիրքերը եւ պակաս հայտնի են դառնում»,- նշում է արտադրողը: Օրինակ, Porsche Macan-ի դիզելային տարբերակի հայտնի մոդելներից մեկը գրեթե չի վաճառվում, իսկ Panamera-ի վաճառքներն ընդհանուր ծավալի ընդամենը 15 տոկոսն են կազմում: