Մեխանիկական տրանսմիսիայով ավտոմեքենայի մեկնարկը երկրորդ փոխանցումից մեծամասամբ բերում է կցորդչի մաշման։ Այս  մասին պատմել է ավտոփորձագետ Ջեյսոն Ֆենսկեն Engineering Explained իր YouTube-ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։      

Ֆենսկեն նշել է, որ առանց լիարժեք շղթակցման տրանսմիսիայի կցորդիչը սկսում է ներս սահել, որը հանգեցնում է դրա աստճանաբար մաշմանը։ Սրա հետ մեկտեղ, կցորդիչն ամբողջապես գործի դնելու համար առաջին փոխանցման ժամանակ մեքենայի արագությունը պետք է հասցնել ժամում 8 կիլոմետր, իսկ երկրորդի ժամանակ՝ մինչեւ 16 կիլոմետր ժամ։

Սակայն փորձագետը հաստատում է, որ մեկնարկը երկրորդ փոխանցումից չի բերի այդպիսի հետեւանքների, եթե մեքենան ցած է իջնում լեռից կամ շարժման մեջ է գտնվում, երբ վարորդը սկսում է գործի դնել կցորդիչը։

Ֆենսկեն նաեւ հավելել է, որ շարժման սկիզբը երկրորդ փոխանցումից ավտոմատ փոխանցման տուփ ունեցող մեքենաների դեպքում չի բերում կցորդչի խնդիրների։ Այդպիսի մեքենաներից շատերը, որպես կանոն, այդպես էլ գործի են դնում մեքենան՝ երկրորդ փոխանցումից։