Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները հանուն տնտեսական ցնցումներից խուսափելու պետք է հետեւեն իրենց  առաջնորդ Սերժ Սարգսյանի օրինակին եւ իշխանությանը չկառչեն: Ապրիլի 30-ն լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ, Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչապետի ժողովրդի թեկնածուի ընտրությանն արհեստական խոչընդոտները կարող են զանգվածային բողոքի ակցիաների նոր ալիք հրահրել, որն արդեն հղի է լուրջ տնտեսական հետեւանքներով. տնտեսագետը կարծում է, որ բողոքի ապրիլյան ակցիաները արդեն կարող են բերել հանրապետության ՀՆԱ-ի կրճատման: «Սերժ Սարգսյանն այս սպառնալիքը ըմբռնեց եւ ժամանակին հեռանալու ճիշտ որոշում ընդունեց: Հարկավոր է, որ մյուս հանրապետականները նրա օրինակին հետեւեն եւ չփորձեն հանուն անձնական շահի իշխանությունը պահել»,- նշեց Մակարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին: Մայիսի 1-ին ԱԺ-ն պետք է նոր վարչապետ ընտրի: