Հունվարի 17-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Գայի պողոտայում գտնվող մի բացօթյա սրճարանի տարածքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 44-ամյա մի օտարերկրացու:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա ժամը 21.50-ին նշված սրճարանից գողացել է ապակյա սեղան: Կատարվում է քննություն: