ԱՄՆ–ն ավելի շատ չի ցանկանում լինել համաշխարհային ոստիկանի կարգավիճակում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է  ՏԱՍՍ–ը։

Միացյալ Նահանգները չի ցանկանում ստանձնել համաշխարհային ոստիկանի գործառույթ։ «Մենք ավելի ու ավելի չենք ցանկանում  լինել համաշխարհային ոստիկան։ Եվ տասնամյակներ շարունակ մենք հսկայական փողեր ենք ծախսել համաշխարհային ոստիկանի գործառույթներ  իրականացնելու համար եւ այն այլեւս չպիտի լինի մեր առաջնահերթությունը»,–շեշտել է Թրամփը։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն ցանկանում է երկրում կարգուկանոն պահպանել եւ վերականգնել այն։