Բելգիայի քրեական ոստիկանության նախկին ղեկավար Քաթրին դե Բոլը երեքշաբթի պաշտոնապես ստանձնել է Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրենի պաշտոնը։ Պատմության մեջ առաջին անգամ այս հաստատությունը կգլխավորի կին։ Այս մասին նշված է երեքշաբթի տարածված կազմակերպության հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Եվրամիության ներքին գործերի եւ արդարադատության խորհուրդը նրա թեկնածությունը այս պաշտոնում հաստատել է Բելգիայում կայացած մարտի 8-ի նիստում։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ռոբ Ուեյնրայթին։ Եվրոպոլի ղեկավարը նշանակվում է 4 տարի ժամկետով։
48-ամյա Քաթրին դե Բոլը մասնագիտությամբ իրավաբան է, եղել է ժանդարմերիայի սպա, ապա ղեկավարել է քրեական ոստիկանությունը։ 2012 թվականին նա Բելգիայի դաշնային ոստիկանության գլխավոր կոմիսարն է եղել։




























