Գերմանիան մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Այս մասին իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի լիազոր Անդրեաս Պեշկեն:

«Գերմանիան մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Մենք հանդարտության, սահմանադրականության եւ պատասխանատվության կոչ ենք անում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընթանում է Հայաստանի խորհրդարանի հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում է Հայաստանի նոր վարչապետի ընտրության հարցը:

Ընթանում է ԱԺ հատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է (ուղիղ, Ֆոտո)