Հարավային Կորեան, Չինաստանն ու Ճապոնիան հաջորդ շաբաթ Տոկիոյում գագաթնաժողով կանցկացնեն: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, Ճապոնիայի եւ Չինաստանի վարչապետեր Սինձո Աբեն եւ Լի Կեցյանը մտադիր են քննարկել Հյուսիսային Կորեայի շուրջ վերջին զարգացումները, հաղորդում է AFP-ն:
Հանդիպումը կկայանա երկու Կորեաների պատմական գագաթնաժողովից հետո, որի արդյունքները միջուկային ծրագիրը դադարեցնելու մասին Փհենյանի հավաստումներն են: Կողմերը նաեւ հայտարարել են պատերազմը պաշտոնապես դադարեցնելու մասին խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված քայլերի մասին:




























