ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը պատմել է այն մասին, որ Վաշինգթոնը, պատժամիջոցներ սահմանելով UC Rusal–ի նկատմամբ, ռուսական ալյումինային ընկերությանը սնանկացնելու կամ նրան բիզնեսից դուրս մղելու նպատակ չի ունեցել, գրում է Bloomberg–ը։

«Մեր գործողությունների առաջին ասպեկտը այն է, որ UC Rusal–ի հիմանակն բաժնետերը, որը En+–ի միջոցով տիրապետում է ընկերության արժեթղթերի 48 տոկոսին, Օլեգ Դերիպասկան հրաժարվի ընկերության վերահսկողությունից»,–նշել է Մնուչինը։

Ավելի վաղ ապրիլի 23-ին ամերիկյան գերատեսչությունը հնարավոր է համարել ընկերության նկատմամբ սահմանափակումների չեղարկումը։ Որպես դրա պայման է նշվել Դերիպասկայի հրաժարվելը ընկերության վերահսկողությունից եւ նրա դուրս գալը Rusal–ի կապիտալից։  Ի պատասխան ապրիլի 27-ին գործարարը համաձայնել է իր մասնաբաժինը En+ ընկերությունում կրճատել 50 տոկոսից ներքեւ։ Ամերիկյան գերատեսչությունն այդ ժամանակից ի վեր հայտարարում է, որ Դերիպասկայի այդպիսի որոշումը «պարտադիր չէ, որ հիմք հանդիսանա ընկերությանը պատժամիջոցների ցանկից բացառելու համար»։