Bentley ընկերությունը չի բացառել նոր սերնդի ֆլագմանական Mulsanne սեդանի էլեկտրական տարբերակի ստեղծումը, հաղորդում է Autocar-ը:
Հրատարակության համաձայն՝ մոդելի ներկայիս սերունդը կթողարկվի մինչեւ 2020 թվականը, իսկ հաջորդ սեդանը կարող է զրկվել ավանդական բենզինային շարժիչից:
Բրիտանական ավտոարտադրողը կարծում է, որ ներկայիս տասնամյակի ավարտին նոր սերնդի ակումուլյատորներ կհայտնվեն:




























