Փաստաբաններն այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտից գործադուլ են հայտարարել եւ բողոքի ցույց են անցկացնում Վճռաբեկ դատարանի դիմաց:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փաստաբաններն «Արման, հեռացիր» գրությամբ պաստառով պահանջում են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը:

Նշենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին 45 կողմ եւ 56 դեմ ձայներով մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: Նրան դեմ դեմ է քվեարկել ՀՀԿ խմբակցությունը:

Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: «Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: 8:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասել է Փաշինյանը: