Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ 

«Քիչ առաջ զանգահարեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

Վեհափառը ողջունում է մեր շարժումը։ Նրա հետ քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր լուծումները»,- գրել է Փաշինյանը։