Ամերիկյան Nikola Motor սթարթափը դատական հայց է ներկայացրել Արիզոնայի շրջանային դատարան՝ մեղադրելով էլեկտրական մեքենաների արտադրող Tesla-ին Nikola Motor- ին պատկանող արտոնագրերի խախտման մեջ, գրում է «Կոմերսանտը»:
Խոսքը Semi էլեկտրաբեռնատարի մասին է, որը Tesla-ն անցյալ տարվա նոյեմբերին ներկայացրել էր: Nikola Motor-ի կարծիքով՝ բեռնատարի արտաքին տեսքը շատ նման է Nikola One հիբրիդային բեռնատարի թափքի դիզայնին, որն ընկերությունը ներկայացրել էր 2016-ին:
Սթարթափը 2 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջում, քանի որ նման դիզայնի օգտագործումը խառնաշփոթ է առաջացրել:




























