Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարեւորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում:




























