Ամերիկյան ավտոարտադրող Ford-ը ամենագնացի համար, որը վարորդին կօգնի խուսափել խցանումներում ժամանակի կորստից կամ կայանատեղու որոնումներից, արտոնագրման դիմում է ներկայացրել: Ընկերությունն այս խնդիրներն առաջարկում է լուծել ներկառուցված էլեկտրական մոտոցիկլով ավտոմեքենայով, հաղորդում է Fox News-ը:

Ըստ մտահաղացման՝ մոտոցիկլը ներկառուցված կլինի վարորդի եւ ուղեւորի նստատեղի միջեւ:

Վարորդը կկարողանա համակարգչին միացված հատուկ կառավարվող սարքի միջոցով մոտոցիկլը որպես ինքնուրույն տրանսպորտային միջոց օգտագործել:

Նման ավտոմեքենայի օգտագործումը վարորդներին կազատի խցանումներում ժամանակի կորստից. անհրաժեշտության դեպքում նա կարող է կայանել իր մեքենան եւ նստել մոտոցիկլի վրա: