Volkswagen ընկերությունը վերջին սերնդի Tiguan-ի մոդելի հիման վրա կուպե քրոսովեր է պատրաստում, հաղորդում է L’Automobile Magazine-ը:

Ըստ հրապարակման՝ նոր քրոսովեր Volkswagen Tiguan Coupe-ը տեխնիկապես կրկնելու է հիմնական փոփոխված տարբերակին, բայց տարբերվելու  է ավելի սպորտային թափքով: Սպասվում է, որ կուպե տարբերակը կստեղծվի Volkswagen CrossBlue Coupe կոնցեպտուալ մեքենայի ոճով: