Պեկինում ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ բանակցություններն ավարտվել են առեւտրի հարցերով աճող տարաձայնությունների շուրջ աշխատանքային մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմամբ, փոխանցում է AP–ն։
Պաշտոնական «Սինհուա» գործակալությունը հաղորդել է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ–ի ու Չինաստանի միջեւ արտահանման ավելացումը ծառայությունների, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտներում եւ մաքսատուրքերի սահմանման հարցը։ Նշվում է, որ կողմերը կոնսենսուսի են հասել մի քանի ոլոեւտներում։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը դրական գնահատել բանակցությունների ընթացքը։



























