Իսպանիայի կառավարությունը չի փոխի իր քաղաքականությունը բասկյան անջատողական ԷՏԱ խմբի ձերբակալված անդամների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ղեկավար Ինիգո Մենդես դե Վիգոն ԷՏԱ–ի լուծարման հայտարարությունից հետո, փոխանցում է Reuters–ը։

«Կառավարությունը չի փոխի իր քրեակատարողական քաղաքականությունը»,–ասել է Դե Վիգոն, երբ նրան հարցրել են, թե բաց է կառավարությունը իր դիրքորոշումը փոփոխության ենթարկելուն։

Նախօրեին բասկյան ազգայնական կուսակցության ղեկավար Ինիգո Ուրկուլուն հայտարարել էր, որ Իսպանիայի կառավարությունը ավելի ընկալունակ կլինի քաղաքականության փոփոխության հարցում այն բանից հետո, երբ ԷՏԱ–ն հայտարարել է լուծարման մասին։