Վրաստանի վարչապետը հունվարի 17-ին մասնակցել է Աբու-Դաբիում կայացած «Ապագայի էներգիա» 4-րդ միջազգային գագաթաժողովին:
Իր ելույթում Նիկա Գիլաուրին հայտնել է, որ Վրաստանը էլեկտրաէներգիայի ներմուծողից վերածվել է արտահանողի: Այդ համատեքստում նա հայտարարել է, թե այսօր Վրաստանն էլեկտրաէներգիա է առաքում Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա:
Գիլաուրին նաեւ հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին եւ Էմիրաթների արտգործնախարար, շեյխ Աբդուլլահ Բին Սուլթան Ալ Նայանին:





























