Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Հարավային Կորեայի առաջնորդը կարեւորել է Պեկինի ջանքերը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում։ Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Նախագահը Մունը շեշտել է, որ նախագահ Սիի անդադար հետաքրքրությունը եւ աջակցությունը, ինչպես նաեւ Չինաստանի կառավարության ակտիվ ներդրումը կարեւոր է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ մշտական խաղաղության հաստատման առումով։
Առաջնորդները նաեւ պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել 1950-53թթ. Կորեական պատերազմի տարիներից գործող հրադադարի պայմանագիրը ամբողջական խաղաղության պայամանգրով փոխարինելու համար, հայտնում է ՏԱՍՍ–ը։



























