Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է պաշտպանել սահմանդրության երկրորդ ուղղումը հարձակումներից, որը զենք կրելու իրավունք է տալիս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զենքի շրջանառության սահմանափակման անհրաժեշտության մասին քննարկումները կրկին ակտիվացան այն բանից հետո, երբ Ֆլորիդայի դպրոցում նախկին աշակերտը կրակեց 17 մարդու։ Այն ժամանակ Թրամփը ասել էր, որ կպաշտպանի երկրորդ ուղղումը, սակայն այն ժամանակից ի վեր այդ հարցը չէր շոշափել՝ չնայած ամբողջ երկրում բողոքի զանգվածային ցույցերին, որի ժամանակ ցուցարարները պահանջում էին խստացնել օրենսդրությունը զենքի շրջանառության ոլորտում։

Թրամփի խոսքով՝ հրաձգությունների միջադեպերի 98 տոկոսը տեղի է ունենում վայրերում, որտեղ զենք կրելը արգելված է։ Նա հավաստիացրել է, որ իր վարչակազմը սերտորեն զբաղվում է միջադեպերի վաղ նախազգուշացման, հասարակության կողմից հարձակման պատրաստման մասին տեղեկությանը արձագանքելու համակարգի մշակմամբ։