Քնեսեթի պատգամավոր, «Մերեց» կուսակցության անդամ, իսկ 2008 թվականին կուսակցության նախագահ դարձած, Հայաստանի եւ Իսրայելի բարեկամության միջխորհրդարանական խմբի հիմնադիր Խամի Օրոնը որոշել է մի քանի ամսից հեռանալ քաղաքականությունից:

Օրոնը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման վառ կողմնակիցներից մեկը: Նա այս տարի կդառնա 71 տարեկան:

«Nouvelles dArménie» պարբերականի հաղորդմամբ, Օրոնը եղել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ժնեւյան նախաձեռնողներից մեկը :