Nissan ընկերությունը մտադիր է եվրոպական շուկայում դադարեցնել դիզելային շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը: Որոշումը կապված է սպառման շարունակվող նվազման եւ տոքսիկության նորմերի խստացման հետ: Դեռեւս կոնկրետ ժամկետներ չեն նշվում, հայտնում է Motor-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ դիզելային մեքենաներից աստիճանաբար կհրաժարվեն: Միջոցառումներից մեկն էլ կլինի Սանդերլենդում բրիտանական ավտոմեքենաշինական գործարանի հաստիքների կրճատումը: Ըստ որում՝ մակնիշի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ սա չի նշանակում դիզելային շարժիչների դարաշրջանի ավարտ, եւ կարճաժամկետ հեռանկարում դա հազիվ թե տեղի ունենա: