Ո՞վ է 25 տարի առաջ սպանել Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեին։ Այս հարցի պատասխանն իմացել է «Ֆոկուս» ամսագրի բավարիացի լրագրողը։

Նյութի հեղինակ Յոզեֆ Հուֆելշուլտեի խոսքով, աղմկոտ հանցագործության պատվիրատուները եղել են հարավսլավական հատուկ ծառայությունները։

Տեղեկատվության գլխավոր աղբյուր է դարձել հարավսլավական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից 67-ամյա Վինկո Սինդիչիչը, ում ցուցմունքները գերմանական ոստիկանությանն օգնել են բացահայտել մի քանի աղմկոտ գործեր, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Ֆոկուս» ամսագիրը հաստատում է, որ շվեդ վարչապետի սպանությունն, այսպես կոչված, «խորվաթական գործողության» հիմնական նպատակը չի եղել։