Lagonda մակնիշը (Aston Martin-ի ենթաապրանքանիշ, որը պետք է թողարկի միայն էլեկտրամոբիլներ) ներկայացրել է իր էլեկտրաքրոսովերի նախատիպը, որի նորամուտը ծրագրված է 2021 թվականին, հայտնում է «Կոմերսանտը»: 

Ավտոմեքենան կստեղծվի 2018 թվականին Ժնեւի ավտոսրահում ներկայացված Vision Concept-ի ոճով: Էլեկտրամոբիլը կունենա Battery Electric ուժային սարք, որը, ինչպես հայտարարել է արտադրողը, կօգտագործի ամենավերջին տեխնոլոգիական լուծումները:

Aston Martin-ում Lagonda-ի նոր էլեկտրաքրոսովերի մասին տեխնիկական ոչ մի մանրամասն առայժմ չեն բացահայտում: