Մարմնամարզուհի եւ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան որոշել է իր տեսքով խաղալիք թողարկել: Մարզուհու բարեգործական հիմնադրամը պատրաստվում է «Ալինա» գեղարվեստական մարմնամարզության մանկական փառատոնին, եւ համանուն տիկնիկ է արտադրելու: Խաղալիքն, ըստ ամենայնի, արտադրելու է Սերգեյ Զվերեւի տիկնիկն արտադրած ֆաբրիկան:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ տեսք կունենա Կաբաեւայի խաղալիքի տեսքը: Հաղորդվում է, որ կարտադրվի 500 օրինակ:
Արդեն հայտ է ներկայացվել՝ ապրանքանիշը գրանցելու համար: Ռուսաստանի խաղալիքագործների ազգային ընկերակցության նախագահ Անտոնինա Ցիվուլինան ասում է, որ Կաբաեւային, թերեւս, կմերժեն: «Չի կարելի պաշտպանված նշան դարձնել «տիեզերք», «Ռուսաստան», «տիկնիկ» եւ «Ալինա» անունները:




























