ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած վերահաս տեղատարափ անձրեւին, ուղղաթիռով մեկնել է հիվանդանոց կնոջը՝ Մելանյային երկուշաբթի երիկամների վիրահատությունից հետո այցելության նպատակով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Գնում եմ Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն մեր հրաշալի առաջին տիկնոջը՝ Մելանյային տեսակցելու։ Պրոցեդուրան հաջող է անցել, նա լավ տրամադրություն ունի։ Շնորհակալություն բոլոր բարին կամեցողներին»,–գրել է նա թռիչքից առաջ։
Այնտեղ նա մոտ մեկ ժամ է անցկացրել։ Այս ընթացքում օդերեւութաբանական ծառայությունները նախազգուշացնում էին Վաշինգթոնին մոտեցող տորնադոյի վտանգի մասին, իսկ հենց մայրաքաղաքում սկսվել էր սրընթաց քամի եւ տեղատարափ անձրեւ։ Թրամփը ստիպված է եղել վերադառնալ մեքենայով։ Կնոջ հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը դեռ ոչ մի թվիթ չի հրապարակել։
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ 48-ամյա Մելանյա Թրամփը երկուշաբթի երիկամների անոթների Էմբոլիզացիա է անցել։ Էմբոլիզացիայի ժամանակ փակվում են անոթները, որոնք սնում են նորագոյացությունը, որ կասեցնեն դրա աճը։





























