Մայիսի 14-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 21.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուրջյան փողոցի 10 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի տարածքում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: