Մայիսի 12-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 1949 թ. ծնված Ստյոպիկ Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում նկատել է, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր տաբատի գրպանից գողացել են 77.000 դրամ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, մայիսի 14-ին, ժամը 12.20-ին, Մաշտոցի պողոտայից բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: