Մայիսի 15-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքից դեպի Երեւան տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորակում. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ4 ավտոճանապարհի Եղվարդ-Երեւան հատվածի 6-րդ կմ-ին Mercedes S600 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1969թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորակում (մոտ 10մ)՝ վնասելով գազի խողովակը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: Վթարի հետեւանքով տուժածներ չկան:




























