Մեքսիկայի հարավում ռադիոկայանի հաղորդավարի են սպանել: Այսպիսով, 2012 թվականից Մեքսիկայում սպանված լրագրողների թիվը հասել է 32-ի, հաղորդում է AP-ն:

Տաբասկոյի նահանգապետի խոսքով՝ ռադիոհաղորդավար Խուան Կառլոս Ուետրան անհայտ անձանց կողմից մեքենայում սպանվել է: Սպանությունը տեղի է ունեցել, երբ լրագրողը  դուրս էր գալիս տնից:

Մեքսիկան լրագրողների համար ամենավտանգավոր երկրներից մեկն է համարվում: