87 տարեկան հասակում, հունվարի 20-ին մահացել է Իսրայելի նախահագահ` Շիմոն Պերեսի կինը` Սոնյա Պերեսը: Նախնական տվյալներով, նա մաhացել է քնած  ժամանակ` սրտի կաթվածից:

1945 թվականին Սոնյա Հելմանն ամուսնացել է Շիմոն Պերեսի հետ: Նրանք ունեն 3 զավակ, 7 թոռ եւ 2 ծոռ: Սոնյա Պերեսը խուսափում էր հասարակության մեջ դուրս գալ: Երբ 2007 թվականին նրա ամուսինն ընտվեց Իսրայելի նախագահ, նա հրաժարվեց ամուսնու հետ տեղափոխվել իսրայելում գտնվող նստավայրը եւ վերջին տարիներին ամուսինները, ինչպես գրում է տեղի մամուլը, առանձին են ապրել:

Սոնյա Պերեսը մահացել է Թել-Ավիվի  հյուսիսում գտնվող իր տանը: