Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը նշել է նոր մոդելի դեբյուտի ենթադրվող ժամկետը՝ հաջորդ տարվա մարտի 15: Այս մասին նա գրել է Twitter-ում՝ պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին, գրում է Motor-ը:

Մասկի խոսքով՝ Model Y մոդելի շնորհանդեսը կարող է կայանալ ցանկացած պահի՝ այս տարվա վերջից մինչեւ հաջորդ տարվա կեսերն ընկած ժամանակահատվածում, սակայն ինքը նախատեսում է մարտի 15-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Tesla Model Y-ը կոմպակտ քրոսովեր է լինելու՝ դեպի վեր բացվող դռներով, որոնք առկա են նաեւ Model X-ում: Բացի այդ՝ մեքենան նոր սերնդի ինքնակառավարման համակարգ կունենա, որը կաշխատի գործող տարբերակը 40 անգամ գերազանցող համակարգչի օգնությամբ: